ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հույս ունի, որ Լիոնել Մեսսին կհաղթի ԱԱ-2022-ը Արգենտինայի հետ:
«Կարո՞ղ եմ ներկայիս Արգենտինայի հավաքականը համեմատել 2002 թվականի հավաքականի հետ: Հույս ունեմ՝ դա չի լինի: Հույս ունեմ, որ Լեոն կհաղթի Աշխարհի առաջնությունը: Նա արժանի է դրան:
Մեսսին հասունության գագաթնակետին է, նա թույլ է տալիս Արգենտինային լրջորեն հավակնել տիտղոսին»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում Marca-ն: