ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է ԱԱ 2022-ի ժամանակ մարզադաշտերում գարեջրի վաճառքի արգելքի մասին։
«Սա մեր առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն է։ Այս աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր որոշում Կատարի և ՖԻՖԱ-ի համատեղ որոշումն է, այն քննարկվում և համաձայնեցվում է։ Կան ֆան-գոտիներ, որտեղ կարելի է գարեջուր գնել։ Ես անձամբ հավատում եմ, որ եթե երեք ժամվա ընթացքում գարեջուր չխմես, ապա քեզ ոչինչ չի պատահի։ Նույն օրենքներ կիրառվում են Ֆրանսիայում, Շոտլանդիայում, Պորտուգալիայում»,- Ինֆանտինոյի խոսքն մեջբերել ТАСС-ը։
Նոյեմբերի 18-ին ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտերի տարածքում գարեջրի վաճառքն արգելված է։
Մրցաշարը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։