«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ լոնդոնյան ակումբի հարձակվող Հարի Քեյնը չի հեռանա թիմից։ Անգլիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է «Բավարիան»։
«Նա ցանկանում է մտնել պատմության մեջ, որպես Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու։ Դա է նրա նպատակը»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Ալան Շիրերն է, որը դարձել է 260 գոլի հեղինակ։ Երկրորդ տեղում է Ուեյն Ռունին՝ 208 գոլ։
























































