Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Defensa Central-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է առաջարկել 32-ամյա գերմանացուն՝ տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձով։
Կրոսը միացել է Մադրիդի «Ռեալին» 2014 թվականի հուլիսին և թիմի կազմում անցկացրել 383 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 87 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։
























































