Ուրուգվայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կողմերի համաձայնությամբ չպետք է խաղա աշխարհի առաջնության խմբային փուլում, գրում է լրագրող Խավի Միգելը։
23-ամյա Արաուխոն սեպտեմբերի վերջին վիրահատվել էր։ Նա լիովին չի ապաքինվել վնասվածքից, սակայն ընդգրկվել է Ուրուգվայի հավաքականի կազմում 2022 թվականի աշխարհի առաջնության համար։
Ֆուտբոլիստը շատ էր ցանկանում խաղալ մրցաշարում, ուստի արագացրել է վերականգնումը ԱԱ-ին մասնակցելու համար։ Այնուամենայնիվ, «Բարսելոնայի» խաղացող լիովին չի ապաքինվել և նրա մասնակցությունը խմբային փուլին, կարող է հանգեցնել վնասվածքի կրկնմանը։
Ուրուգվայը խմբային փուլում կխաղա Պորտուգալիայի, Գանայի և Հարավային Կորեայի հետ։