Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Լեո Մեսսիի մասին։ Մասնագետն արգենտինացու հետ աշխատել է «Բարսելոնան» գլխավորելու տարիներին։
«Եթե Իսպանիան չհաղթի ԱԱ 2022-ում, կցանկանամ, որ չեմպիոն դառնա Արգենտինան՝ Մեսսիի հետ։
Անարդար կլինի, եթե Մեսսին ավարտի կարիերան առանց ԱԱ-ի չեմպիոն դառնալու։ Նույնը կարող եմ ասել Լուիս Սուարեսի մասին՝ Ուրուգվայի հավաքականում»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
ԱԱ 2022-ը կանցկացվի Կատարում՝ նոյեմբեր 20-ից՝ դեկտեմբերի 18-ը։