Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կիսվել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունից իր սպասելիքներով.
«Մեր թիմի կազմում չկան աշխարհի լավագույն խաղացողներ։ Ես հավատում եմ թիմին և մարտավարությանը։ Մենք կարող ենք հեռուն գնալ, բայց մեզ նաև հաջողություն է պետք։
Ցանկանում եմ, որ խաղացողները մտովի պատկերացնեն դա: Եթե պատկերացնում ես, ուրեմն կարող ես դա անել խաղադաշտում։ Մենք ունենք խաղացողներ, ովքեր կարող են հիանալի իրականացնել իմ մարտավարական ծրագրերը։
Ուզում եմ հավատալ, որ երբ հասնենք եզրափակիչ, մարդիկ կմիացնեն հեռուստացույցը և կտեսնեն, թե որքան լավն ենք մենք»,- վան Գալի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նիդերլանդների հավաքականը խմբային փուլում կհանդիպի Կատարի, Էկվադորի և Սենեգալի հետ: