Անտոնին 385.000 եվրոյով Lamborghini է գնել՝ ի պատիվ 2022 թվականի Աշխարհի առաջնությանը Բրազիլիայի հավաքական հրավիրվելու։
Ըստ A Bola-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվողը 385 հազար եվրոյով Lamborghini Aventador է գնել: Մեքենան արդեն հասցվել է Չեշիր՝ որտեղ գտնվում է ֆուտբոլիստի տունը։
2022 թվականի Աշխարհի առաջնությունը կլինի կարիերայում առաջինը 22-ամյա Անտոնիի համար, ով միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ։

























































