Իտալացի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը։
Իտալիան չկարողացավ որակավորվել՝ որակավորման փլեյ-օֆֆում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային (0-1):
— Աշխարհի առաջնությունն առանց Իտալիայի նման է Հռոմին առանց Կոլիզեյի: Սա անսովոր է մեզ՝ իտալացիներիս համար։ Սա վատ է: Այսպիսի բաներ լինում են, և դրանք պետք է ճիշտ ընդունել։ Դա այլ աշխարհի առաջնություն է լինելու, բայց այն շարունակում է մնալ կարևոր մրցաշար՝ մեծ թիմերով:
Խոսելով ֆավորիտների մասին՝ Տոտտին ասել է. «Ֆրանսիա, Բրազիլիա, Արգենտինա, Գերմանիա և Իսպանիա: Մեկ ֆավորիտ չկա. Աշխարհի առաջնությունում ամեն ինչ կարող է պատահել»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: