Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2022-ը հաղթելու անհրաժեշտության մասին։
«Դա իսկապես կարևոր է։ Աշխարհի առաջնությունը յուրահատուկ մրցաշար է։ Ինչպես Մարադոնան ու Պելեն, դու պետք է ֆուտբոլում գլխավոր տիտղոսով ընդգծես քո կարգավիճակը։ Երբ այն բարձրացնես, կարելի է ասել․ «Լավ, նա աշխարհում լավագույնն է»։
Մեսսիին միայն այդ տիտղոսն է պակասում։ Հույս ունեմ, որ Կատարում նա կբարձրացնի գավաթը։ Ես արգենտինացի եմ ու ուզում եմ, որ Արգենտինան հաղթի ԱԱ-2022-ը։ Եվ ուզում եմ, որ Մեսսին հաստատի Մարադոնայի ու Պելեի մակարդակին լավագույնը լինելու իր կարգավիճակը»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։