«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ։ հայտնում է Goal.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը բրազիլացուն նոր պայմանագիր է առաջարկել ևս երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, ինքը՝ խաղացողը, ցանկանում է մնալ Յուրգեն Կլոպի թիմում։
Ֆիրմինոն այս մրցաշրջանում մերսիսայդցիների կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Բրազիլացի հարձակվողն ունի ութ գոլ և չորս գոլային փոխանցում: