«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը չի օգնի անգլիական թիմին աշխարհի առաջնության առաջին խաղում, որում իր հավաքականը կհանդիպի Իրանի հետ։ Ֆուտբոլիստը դեռ շարունակում է ապաքինվել վիրահատությունից, որին նա ենթարկվել էր հոկտեմբերի սկզբին։
«Ե՞րբ կարող եմ վերադառնալ: Կախված է գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի որոշումից. Հավանաբար առաջին հանդիպումը ինձ համար շատ շուտ կլինի, և ես ժամանակ չեմ ունենա վերականգնվելու, բայց դրանից հետո անպայման պատրաստ կլինեմ խաղալ։
Ցանկացած մրցաշարում քո երկիրը ներկայացնելը միշտ մեծ ձեռքբերում է»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոպանցում talkSPORT-ը։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Իրանի, ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները։
























































