«Արսենալի» նախկին կիսապաշտպան Փերի Գրոուվզը դեմ է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվի «Արսենալ»։
Նման տարբերակ առաջարկել էր հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը։
«Պիրս, վերջ տուր։ Ավելի անհեթեթ բան դեռ չէի լսել։ Ռոնալդուն Օբամեյանգն է՝ բազմապատկած 20-ով։ Միկել Արտետան փիլիսոփայություն է ներարկել այդ խաղացողներին, որի մի մասը էգոյի բացակայությունն է, համեստությունը, հանուն թիմի աշխատանքը։ Թիմը գլխավորն է, դա չի քննարկվում։
Եկեք մարդուն կոչենք աշխարհում ամենամեծ էգոն ունեցողն ու փչացնենք ամեն ինչ»,- Գրոուվզի խոսքերն է փոխանցում Talksport-ը։
























































