Լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում Ռոնալդուն խոսել է Օլե Գունար Սուլշերի գլխավորությամբ աշխատանքի ժամանակաշրջանի մասին․
«Ես սիրում եմ Սուլշերին։ Նա ապացուցեց, որ մեծ մարդ է: Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ լինելը դժվար է, բայց ես կարծում եմ, որ Օլեն լավ աշխատանք կատարեց:
Շատ ավելի շատ ժամանակ էր պետք նրան։ Չեմ կասկածում, որ նա ապագայում լավ մարզիչ կդառնա։ Դա լավ փորձ էր: Ուրախ էի աշխատել նրա հետ, թեկուզ և այդքան կարճ ժամանակով։
Երբ աշխատանքից ազատում եք Օլե Սուլշերին, պետք է բարձրակարգ մարզիչ բերեք, ոչ թե սպորտային տնօրեն»,- ասել է Ռոնալդուն հարցազրուցի ժամանակ: