«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Կեհիլը հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին։
36-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառ «Բորնմութից» հեռանալուց հետո առանց ակումբի էր մնացել։
«Ակնհայտ է, որ որոշ ասպեկտներում բարդ որոշում էր, բայց ես հասկանում էի, որ իմ ճանապարհորդությունը մի օր պիտի ավարտվի։ Այնպիսի զգացողություն ունեի, որ ժամանակը եկել է»,- Կեհիլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Կեհիլը Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 61 խաղի և խփել 5 գոլ։
























































