ATP-ի Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրում Անդրեյ Ռուբլյովը պարտվել է Նովակ Ջոկովիչին։
Մրցակիցների հանդիպումը տևել է 1 ժամ 9 րոպե և ավարտվել սերբ թենիսիստի հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 6:1:
Ջոկովիչն իր խմբի առաջատարն է՝ 2 հաղթանակ երկու խաղում։ Ռուբլյովն ունի 1 հաղթանակ և 1 պարտություն։
Ավելի ուշ միմյանց հետ կխաղան Դանիիլ Մեդվեդևը և Ստեֆանոս Ցիցիպասը, որոնք պարտվել են առաջին տուրում։