«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ թիմը չի կարողացել ձմռանը ձեռք բերել «Պորտուի» ֆուտբոլիստ Լուիս Դիասին, որն էլ տեղափոխվել է «Լիվերպուլ»։
«Այդ ժամանակ մենք դեռ նոր էինք եկել ակումբ և «Լիվերպուլն» առաջ անցավ։ Կար ժամանակ, որ մտածում էինք Դիասին ձեռք բերելու մասին, բայց պետք է լուծեինք ֆինանսական խնդիրները։
Դիասը հիանալի ֆուտբոլիստ է, բայց պատկանում է «Լիվերպուլին»։ Այլևս ոչինչ չեմ կարող խոսել նրա մասին»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































