Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը 2022 թվականի մրցաշրջանը կավարտի որպես աշխարհի առաջին ռակետ։
ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղը Ալկարասի համար երաշխավորել է Ամփոփիչ մրցաշարում Ռաֆայել Նադալի փլեյ-օֆֆ դուրս չգալը։
Ինչպես նաև Ալկարասին առաջի տեղն ապահովում է նույն մրցաշարի խմբային փուլի դեբյուտային խաղում Ստեֆանոս Ցիցիպասի պարտությունը։
19-ամյա Ալկարասը վնասվածքի պատճառով բաց է թողնում Ամփոփիչ մրցաշարը։