«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ «Ֆուլհեմը» հետաքրքրված է Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Fichajes-ը:
Անգլիական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է 25-ամյա կիսապաշտպանի համար վճարել 22 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Կեսյեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
























































