«Շախտյորի» կիսապաշտպան Միխաիլ Մուդրիկը պատասխանել է «Արսենալ» կամ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին։ Ֆուտբոլիստն ավելի վաղ հայտնել էր, որ կցանկանար հեռանալ ներկայիս ակումբից գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Զուտ տեսական, եթե ընտրություն լիներ լինել «Ռեալի» կազմում որպես փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստ կամ «Արսենալի» առաջին թիմի խաղացող, ես հավանաբար կընտրեի «Արսենալը», — ասել է Մուդրիկը Youtube-յան ալիքներից մեկում։
Միաժամանակ խաղացողը նշել է, որ առաջին հերթին իրեն պետք է պարզել՝ արդյոք գլխավոր մարզիչն իրեն հնարավորություն կտա խաղաժամանակ ստանալ նոր թիմում։
Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
























































