Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Աարոն Լենոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Վերջապես որոշեցի, որ ժամանակն է մեխից կախելու խաղակոշիկներս: Բոլոր տարբերակները կշռելուց հետո ես չզգացի, որ դրանք ճիշտ են ինձ և իմ երիտասարդ ընտանիքի համար:
Դա շատ դժվար որոշում էր, քանի որ ֆուտբոլն իմ կյանքն է եղել երեք տարեկանից, և վերջին 20 տարիները, երբ հանդես եմ եկել ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով, զարմանալի են եղել:
Ես շատ հուզված եմ և այժմ շատ ավելի շատ ժամանակ կանցկացնեմ իմ սիրելիների հետ: Ֆուտբոլային աշխարհ, ի սրտե շնորհակալություն»,- գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Լենոնն առավել հայտնի է «Տոտենհեմում» իր ելույթներով, որտեղ նա անցկացրել է 10 մրցաշրջան։ Վինգերը հանդես է եկել նաև «Լիդսում» և «Էվերտոնում»: Նրա վերջին ակումբը «Բարնլին» էր, որտեղից կիսապաշտպանը հեռացավ այս ամառ։
























































