ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ փոխարինելու Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում էր ձեռք բերել Մբապեին հաջորդ ամառ, երբ ավարտվի Ռոնալդուի պայմանագիրն ակումբի հետ։
Սակայն պորտուգալացու՝ վերջերս տված հարցազրույցը անգլիական թիմին դրդեց արագացնել տրանսֆերային գործընթացը: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բավականաչափ ֆինանսական հնարավորություն ունի և պատրաստ է 23-ամյա ֆրանսիացուն վճարելու 150 միլիոն ֆունտ միայն պայմանագիրը կնքելու համար, ինչպես նաև շաբաթական 500 հազար ֆունտ վճարել նրան որպես աշխատավարձ։
Նաև «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին կարող է պայմանագիր կնքել «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ։
























































