«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր հասցեին հնչած քննադատությունները.
«Ես սոցցանցերում ամենաշատ հետևողներ ունեցող մարդն եմ: Զարմանալի չէ, որ իմ անունը օգտագործվում է հանրաճանաչ լինելու համար: Մարդիկ կարող են կարծիքներ ունենալ, բայց նրանք չգիտեն, թե կոնկրետ ինչ է կատարվում, օրինակ՝ Քարինգթոնի (ՄՅՈւ-ի մարզաբազան) ներսում կամ իմ անձնական կյանքում: Նրանք չպետք է լսեն միայն մի կողմի պարտադրած կարծիքը։ Իմ տեսակետը նույնպես պետք է հաշվի առնել»,- ասել է Ռոնալդուն Պիրս Մորգանին տված հարցազրույցում:
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։