«Բարսելոնան» փոխարինող է փնտրում թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին։
«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ 32-ամյա գերմանացին կարող է կատալոնական ակումբ տեղափոխվել արդեն հունվարին կամ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Եթե տեղափոխությունը ձախողվի, «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել «Լեսթերի» 25-ամյա կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին, որի պայմանագիրը նույնպես ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Բելգիացի կիսապաշտպանը «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է:
























































