«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու տարբերակները, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը կարող է խզել պայմանագիրը խաղացողի հետ, եթե նա չպահանջի իրեն հասանելիք վճարումները մինչ մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում էլ ավելի սրել հարաբերությունները Ռոնալդուի հետ, սակայն համաձայն է, որ նա այլեւս չպետք է ներկայացնի թիմը։
Մինչ վերջնական որոշումը, ակումբը ցանկանում է սպասել հարցազրույցի ամբողջական տարբերակին, որը պետք է հրապարակվի մոտ օրերս։ Եթե ի հայտ գան նոր հանգամանքներ, հնարավոր կլինի ֆուտոբլիստի հետ պայմանագիրը խզելու միակողմանի տարբերակը՝ կապված «ենթադրյալ վստահության պարտավորության հնարավոր խախտման» հետ։
























































