Կրիշտիանու Ռոնալդուն իր վերջին հարցազրույցով մեծ աղմուկ է բարձրացրել մամուլում։ Աստղային խաղացողը խոսել է մասնավորապես այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իրեն դավաճանված է զգում, քանի որ իրեն փորձում են հեռացնել ակումբից։ Լրագրող Փիրս Մորգանը մեկնաբանել է պորտուգալացու հետ իր հարցազրույցը։
«Ռոնալդուն ինքը խնդրեց ինձ այս հարցազրույցի մասին: Ես նրան չեմ խնդրել, նա ինքն է խնդրել այդ հարցազրույցի մասին»,- talkSPORT-ին ասել է Մորգանը։
«Նա զգաց, որ ժամանակն է խոսելու: Նա գիտեր, որ դա պայթյունավտանգ է լինելու, որ իրեն քննադատելու են։ Բայց նա նաև գիտեր, որ ճշմարտությունն է ասում։ Երբեմն ճշմարտությունը ցավ է պատճառում»,- հավելել է լրագրողը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին երկու հանդիպումները։
























































