ՄՅՈՒ-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ «Ման Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն այս պահին Անգլիայի հավաքականի լավագույն խաղացողն է։
«Այն, թե նա ինչպես է հանդես գալիս վերջին մի-երկու տարում, ցույց է տալիս, որ նա Անգլիայի լավագույն խաղացողն է։ Նա պահեր է ստեղծում, գոլեր խփում։ Նա, իհարկե, դա ընդհանրապես Անգլիայի համար չի արել, այլ «Սիթիի», բայց, ինձ թվում է, որ նա ունի այն ամենն, ինչ մեզ պետք է։ Տեխնիկական ունակությունների տեսանկյունից՝ նա լավագույն խաղացողն է, որ մենք ունենք»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
22-ամյա կիսապաշտպանը տեղ է գտել ԱԱ-2022-ի Անգլիայի հավաքականի հայտացուցակում։
























































