«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Բրունո Ֆերնանդեշը Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում (1:0) իր թիմի հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով.
«Մեզ համար կարևոր էր հաղթել, քանի որ վերջին խաղում մենք պարտվեցինք։ Մենք վերադարձել ենք հաղթական ուղու վրա, բայց դա հեշտ չէ: «Ֆուլհեմը» մեզ համար շատ խնդիրներ ստեղծեց, նրանք զարմանալիորեն կոշտ խաղացին, ուստի երեք միավորն ավելի գոհացուցիչ է»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայում։ «Ֆուլհեմը» 19 միավորով 9-րդ տեղում է: