Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
Լոնդոնյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարտին Էդեգորը։
«Արսենալը» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։
«Վուլվերհեմփթոնը» 10 միավորով վերջին տեղում է։