Արգենտինացի հայտնի մասնագետ Մարսելո Բիելսան կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ ունի։
Ըստ The Athletic-ի՝ «Բորնմուտը» հետաքրքրված է նրա ծառայություններով:
Հիշեցնենք, որ 67-ամյա արգենտինացի մարզչի վերջին աշխատավայրը Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Լիդսն» էր։ Փետրվարին անգլիական ակումբը Բիելսային հեռացրել էր գլխավոր մարզչի պաշտոնից թիմի վատ ելույթների պատճառով:
14 խաղից հետո «Բորնմուտն» ունի 13 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 17-րդն է։ Հաջորդ հանդիպումը թիմը սեփական մարզադաշտում կանցկացնի «Էվերտոնի» հետ:
























































