Ռաֆայելա Պիմենտան, որը ներկայացնում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի շահերը, ասել է, որ նորվեգացի ֆուտբոլիստը համաձայնության է եկել խոշոր հովանավորչական գործարքի շուրջ:
«Շատ շուտով մենք կհայտարարենք Հոլանդի նոր հովանավորին, և սա ֆուտբոլի պատմության ամենամեծ հովանավորչական գործարքն է:
Բայց ես վստահ եմ, որ երեք տարի հետո, երբ նայեմ այս պայմանագրին, կասեմ՝ «Ինչ սարսափելի պայմանագիր է»,- մեջբերում է գործակալի խոսքերը Globoesporte-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 18 գոլի հեղինակ:
























































