Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» առաջատար հարձակվող Վիլֆրիդ Զահան ցանկանում է հեռանալ Մառախլապատ Ալբիոնից և կարիերան շարունակել Պիրենեյներում։
Ինչպես հայտնի է դարձել Tribal Football-ին, իվուարցի հարձակվողը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությամբ։ Նա ցանկանում է հաջորդ ամառ միանալ կատալոնական ակումբին որպես ազատ գործակալ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը», որը ևս ցանկանում էր ձեռք բերել Զահային ամռանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը նույնպես շահագրգռված է Զահայի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Այսպիսով, գործարքը բավականին հավանական է։
29-ամյա աֆրիկացին ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
























































