«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր հիացմունքն է հայտնել «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինի նկատմամբ, ով աչքի վնասվածքից հետո վիրահատության է ենթարկվել։
«Իմ կյանքի ամենամեծ սխալներից մեկը Սոն Հին Մինի հետ պայմանագիր չկնքելն էր:
Նա ֆանտաստիկ է, կորեական ֆուտբոլի մարմնավորումը և աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը:
Ինչ ես լսել եմ, նա լավ մարզավիճակում է: Միգուցե, եթե Սոն Հին Մինը դիմակով խաղա Աշխարհի առաջնությունում, խնդիրներ չլինեն»,- Կլոպին է մեջբերում KBS-ը։
























































