«Չելսին» և կիսապաշտպան Ժորժինյոն չեն կարողանում համաձայնության գալ համագործակցության երկարաձգման շուրջ։ Այդ մասին գրում է իսպանական մամուլը։
Ժորժինյոն դեմ չէ մնալ Լոնդոնում, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարները պատրաստ չեն բավարարել կիսապաշտպանի աշխատավարձի պահանջները:
«Բարսելոնան» ուշադիր հետևում է իրավիճակին, քանի որ հետաքրքրված է իտալացու ծառայություններով:
























































