«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն ցանկանում է կոտրել այն կարծրատիպը, որ ակումբը կարողանում է միայն ունի 4-րդ տեղը զբաղեցնել ԱՊԼ-ում։
«Ուզում եմ կոտրել այն կարծրատիպը, որ «Արսենալը» միշտ ձգտում է միայն 4-րդ հորիզոնականին։ Պետք է ավելի հեռուն նայել, և ես կարծում եմ, որ այս թիմը և երկրպագուներն ավելիին են արժանի: Մենք պետք է քրտնաջան աշխատենք այս ուղղությամբ, և տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում։ Դուք ինձ հարցնում եք՝ արդյոք մենք կարող ենք մարտահրավեր նետել «Մանչեսթեր Սիթիին»: Իհարկե, սա զարմանալի թիմ է, բայց երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել ֆուտբոլում։ Մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք»,- Զինչենկոյի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Արսենալը» 34 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
























































