«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու էր Կրիշտիանու Ռոնալդուն կրում ավագի թևկապը «Ասթոն Վիլայի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում (1:3)։
«Մեր ավագը՝ Հարի Մագուայրը, պահեստայինների նստարանին էր: Հաջորդը Դավիդ Դե Խեան է, որը նույնպես «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարն է, բայց դարպասապահ է և հեռու է խաղացողների հիմնական մասից։ Այնուհետև Կազեմիրոն պետք է ստանար ավագի թևկապը, բայց նա լավ չի տիրապետում անգլերենին, ուստի Կրիշտիանուն դարձավ ավագը»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Նշենք, որ որակազրկման պատճառով հանդիպումը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ ավագ Բրունո Ֆերնանդեշը։
























































