«Արսենալի» ֆուտբոլիստ Գաբրիելը Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ լոնդոնյան դերբիում տարած հաղթանակից հետո (1:0) հետո ծաղրել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։
«Ոչ մի անձնական բան… Լոնդոնը կարմիր է», — գրել է Գաբրիելը Twitter-ում:
«Արսենալի» խաղից առաջ Օբամեյանգն ասել էր հետևյալը՝ «Արսենալ», ոչ մի անձնական բան, ես վերադարձել եմ։ Պատրաստ ենք հանդիպմանը, առա՜ջ»։
33-ամյա Օբամեյանգը եղել է «Արսենալի» ֆուտբոլիստ 2018 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը։ Գաբոնցին նույնիսկ կատարել է թիմի ավագի դերը, սակայն կոնֆլիկտների պատճառով հեռացել է ակումբից ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով «Բարսելոնա»։
























































