«Սաութհեմփթոնն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ռալֆ Հասենհյուտլի հետ։
55-ամյա ավստրիացի մասնագետը հեռացվել է թիմի վատ արդյունքների պատճառով, որը մեկնարկային 14 տուրերում վաստակելով ընդամենը 12 միավոր։
Թիմը գտնվում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում՝ 18-րդ հորիզոնականում։
Հասենհյուտլը «Սաութհեմփթոնը» գլխավորում էր 2018 թվականի դեկտեմբերից։ Ռուբեն Սելեսը, ով աշխատում էր Հասենհյուտլի շտաբում, նշանակվել է «Սրբերի» ժամանակավոր մարզիչ։
























































