Բիրմինգհեմի «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո խոսել է խաղի մասին։
«Առյուծները» այս խաղում հաղթանակ տոնեցին 3։1 հաշվով։
«Մեր երկրպագուները հիանալի են, և խաղացողները լիովին կատարել են խաղի ծրագիրը: Ես ուրախ եմ հաղթելու համար, բայց սա միայն առաջին քայլն է։ Այս հանդիպմանը մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք, ուստի կարող ենք լավատեսորեն տրամադրվել հաջորդ հանդիպումներին»,- Էմերիին մեջբերում է BBC Sport-ը։
Էմերիի սաները վաստակեցին 15 միավոր և բարձրացան Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով հինգերորդ տեղում է։
























































