Վիլֆրիդ Զահան պատմել է, թե ինչ է զգում 30-ամյակի նախաշեմին։ Կոտ դ’Իվուարցի ֆուտբոլիստն իր տարեդարձը կնշի նոյեմբերի 10-ին։
«Ես ինձ դատարկ եմ զգում, բայց կյանքն այդպիսին է։ Չգիտեմ ինչու, պարզապես, երբ 19 տարեկան էի, ինչ-որ մեկն ինձ ասում էր, որ ինքը 30 տարեկան է, ես ասում էի. «Վայ, դու արդեն ծերուկ ես»:
Հիմա ես եմ դառնում 30 տարեկան։ Այժմ ծերուկը ես եմ»,- ասել է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպանը Football Daily-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Զահան անցկացրել է 12 հանդիպում: 29-ամյա կիսապաշտպանը դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































