Լիտվայում ընթացող Վիտալի Կարպաչաուսկասի մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ:
Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Վահե Գրիգորյանը, 66 կգ քաշային Մարատ Միքայելյանը, 63.5 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը:
Արծաթե մեդալ է նվաճել 71 կգ քաշային Արսեն Պողոսյանը:
Մրցաշարին մասնակցում էին 7 երկրի բռնցքամարտիկներ: Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Սարգիս Պողոսյանի գլխավորությամբ:
Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ: