«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի մասին։
«Կալվինն իրեն արդեն լավ է զգում։ Նա արդեն մարզվել է թիմի հետ։ Կալվինը մարզվում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ։ Նա կընդգրկվի Լիգայի գավաթի խաղարկության՝ «Չելսիի» հետ խաղի հայտացուցակում։
Գուցե նա խաղադաշտ դուրս չգա, բայց անպայման կլինի հայտացուցակում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանն ուսի վնասվածք էր ստացել։
























































