«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր է ձմռանը ուժեղացնել կազմը «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսով, որի պայմանագիրն «աղվեսների» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է բավարարել մարզչի ցանկությունն ու ձևակերպել այս տրանսֆերը։
25-ամյա Տիլեմանսը «Լեսթերի» ֆուտբոլիստ է դարձել 2019 թվականի հունվարին։ Ընթացիկ մրցաշրջանում նա 15 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































