«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ԱՊԼ վերջին 10 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Սա մրցաշարի լավագույն ցուցանիշն է՝ այս քանակի խաղերի համար։ Նույնքան գոլ վերջին 10 խաղում հեղինակել էր «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը 2013 թվականին։
Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի մամուլի քարտուղարությունը Թվիթերում։
35-ամյա Սուարեսը 2011 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հուլիսն է հանդես եկել «Լիվերպուլի» կազմում։ 133 խաղում ուրուգվայցին դարձել է 82 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։
22-ամյա Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Դորտմունդի «Բորուսիայից»։17 խաղում նա 23 գոլ է խփել և 3 գոլային փոխանցում կատարել։
























































