Անգլիայի երիտասարդական առաջնության խաղում «Մանչեսթեր Սիթիի» մինչև 21 տարեկանների եզրային կիսապաշտպան Կառլոս Բորխեսը պոկեր է գրանցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (6:1): 18-ամյա ֆուտբոլիստն իր երրորդ գոլը տոնել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։
Բորխեսը ֆուտբոլային կարիերան սկսել է «Սպորտինգում», իսկ 2014 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Կառլոսի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Բորխեսը 37-ամյա Ռոնալդուի հայրենակիցն է։ Հարձակվողն արդեն իր նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ19 հավաքականում, որի կազմում 5 խաղում խփել է 1 գոլ։
























































