«Չելսիի» նախկին պաշտպան Ջո Քոուլը համեմատել է «կապույտների» ներկայիս կազմը «Արսենալի» հետ։
«Կարծում եմ՝ «Արսենալն» իր համար բարձր նշաձող է սահմանել: Ինձ դուր է գալիս այն, ինչ նրանք անում են, ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Արսենալը», և ես դա վաղուց չեմ ասել: Ինձ դուր է գալիս Միկել Արտետան և այն, ինչ նա անում է, ինչպես է նա ստեղծում թիմը: Ինձ դուր են գալիս նրանց երիտասարդ խաղացողները: Առայժմ «Արսենալը» ոչնչի չի հասել, բայց ճիշտ ուղու վրա է։Պետք է խոստովանենք, որ վերջին 20 տարիներին «Չելսին» բոլորովին այլ մակարդակով է խաղացել։ «Չելսին» այս ընթացքում երկրի ամենահաջող թիմն է։ Ես զգում եմ, որ «Չելսին» դեռ ի վիճակի է մրցակցել և շատ շուտով կգերազանցի «Արսենալին», — մեջբերում է Քոուլը The Sun-ը։
Այս մրցաշրջանում «Արսենալը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» վեցերորդ տեղում է։ Թիմերը միմյանց հետ կխաղան վաղը՝ նոյեմբերի 6-ին։
























































