«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է անգլիական թիմի ղեկին իր նպատակների մասին.
«Իմ երազանքն է տիտղոս նվաճել «Աստոն Վիլլայի» հետ. Սա իմ անձնական մարտահրավերն է: Երկրորդ երազանքը ակումբի հետ եվրոպական մրցաշարերում խաղալն է։
Բայց հիմա մենք մտածում ենք միայն առաջիկա հանդիպման մասին, քանի որ թիմը աղյուսակի լավագույն դիրքում չէ, ուստի յուրաքանչյուր խաղ մեզ շատ տեղեկություն կտա խաղացողների վիճակի մասին»,- ասել է Էմերին։