Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկն իր երկրորդ հաղթանակը տարավ WTA-ի Ամփոփիչ մրցաշարում։
Նրա մրցակիցը ֆրանսուհի Կարոլին Գարսիան էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 25 րոպե և ավարտվեց 6:3, 6:2 հաշվով։
Շվյոնտեկի համար սա 2-րդ անընդմեջ հաղթանակն է, Գարսիայի համար՝ առաջին պարտությունը երկու խաղում։
Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան առաջին հաղթանակն է տարել WTA-ի եզրափակիչում։ Նրա մրցակիցն էր ամերիկացի Քորի Գաուֆը։ Հանդիպումը տևեց 1 ժամ 42 րոպե և ավարտվեց 7:6 (8:6), 6:3 հաշվով։
Կասատկինայի համար սա առաջին հաղթանակն է մրցաշարում, Գաուֆը կրեց երկրորդ պարտությունը։