Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող ATP Masters1000 մրցաշարի 3-րդ տուրում պարտություն է կրել սերբ Նովակ Ջոկովիչից։
Հանդիպումը տևել է 1 ժամ 27 րոպե և ավարտվել աշխարհի 7-րդ ռակետի օգտին՝ 6։4, 6։1 հաշվով։
Քառորդ եզրափակիչում Լորենցո Մուսետին կհանդիպի Ջոկովիչի հետ:
ATP Masters1000. Փարիզ, Ֆրանսիա․ 3-րդ տուր
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 6:4, 6:1.