Հույն թենիսիստուհի Մարիա Սակարին WTA-ի Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում հաղթել է բելառուս Արինա Սոբոլենկոյին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե և ավարտվել հույն թենիսիստուհու հաղթանակով երկու սեթում՝ 6։2, 6։4 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ Սակարին երաշխավորեց իր մասնակցությունը Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչին։
B խմբի մրցաշարային աղյուսակում նա 2 հաղթանակով առաջին տեղում է: Մեկական հաղթանակ ունեն Սոբոլենկոն և Ժաբերը։